Հայաստանի նախագահը կասեցրել է արտակարդ դրության մասին հրամանագրի որոշ կետեր10 մարտի 2008 - 12:36 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականի մարտի 10-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի հանվել են քաղաքական կուսակցությունների գործունեության սահմանափակումները, որոնք գործում էին մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրության համաձայն: Այդ մասին Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:«ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ուժը կորցրած են համարվել Արտակարգ դրության մասին մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 6-րդ եւ 7-րդ ենթակետերը: Հիշեցնեմ, որ դրանցով սահմանվում էին արտակարգ դրություն հայտարարված տարածքում ժամանակավոր սահմանափակումները` 6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում, 7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարած ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով»,- ասել է Սողոմոնյանը: Նա ընդգծեց, որ հրամանագիրը ստորագրվել է, հաշվի առնելով, որ մարտի 1-ից մինչ օրս Երեւանում չի արձանագրվել արտակարգ ռեժիմի որեւէ խախտում, արձանագրելով ներքաղաքական իրավիճակի կայունացումը, նպատակ ունենալով ապահովել երկրի եւ բնակչության հնարավորինս արագ վերադարձը առօրյա կյանքի: «Այժմ ՀՀ Նախագահի աշխատակազմում համապատասխան մասնագետների կողմից աշխատանքներ են ընթանում Արտակարգ դրության մասին հրամանագրի` ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումներին առնչվող կետի վերաբերյալ այլ իրավական լուծումներ գտնելու ուղղությամբ, ինչը թույլ կտա մեղմել սահմանափակումների սահմանված աստիճանը»,- նշել է Նախագահի մամլո քարտուղարը: Հիշեցնենք, որ Երեւանում 20-օրյա ժամկետով Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը ստորագրվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից մարտի 1-ին ընդդիմության երկարաժամկետ ցույցերի պատճառով, որոնք հանգեցրեցին անկարգությունների եւ օրինապահ մարմինների ուժերի հետ բախումների: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանում զոհվել է ութ եւ վիրավորվել 131 մարդ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |