Մեղադրող կողմը Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում է պահանջում 9 փետրվարի 2018 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկման դատապարտել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին՝ ամբողջությամբ ապացուցված համարելով նրա մեղքը։ Այս մասին գրում է «Ազատությունը»: Մեղադրական ճառում դատախազ Հակոբ Ենոքյանը հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրությամբ մետաղյա մոտ չորս տասնյակ ձողեր են հավաքել՝ իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար։ Մեղադրողը պնդել է նաև Սեֆիլյանին առաջադրված մյուս մեղադրանքը, որ նա զինված խումբ և ենթախմբեր է ստեղծել՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին և 2016 թվականի մայիսին ռազմավարական նշանակության շենքեր զավթելու մտադրությամբ։ Դատախազը հայտարարել է, թե մասնավորապես ծրագրված է եղել գրավել Նորքի հեռուստաաշտարակը և Նուբարաշենում տեղակայված զորամասեր։ Սեֆիլյանի համար որպես մեղմացուցիչ հանգամանք պետական մեղադրողը վկայակոչել է խնամքին անչափահաս որդի ունենալը և Ղարաբաղյան պատերազմում «ակտիվ մասնակցությունը»։ Մեղադրողը միջնորդել է Գևորգ Սաֆարյանին դատապարտել 4.5, Սասունիկ Կիրակոսյանին՝ 4.5, Գալուստ Գրիգորյանին՝ 3, Ներսես Պողոսյանին՝ 4, Հրայր Թոփչյանին՝ 3 տարվա ազատազրկման։ Դատախազը ապացուցված է համարել նաև Հովհաննես Պետրոսյանի մեղքը, ով միակն էր, որ դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք էր տվել։ Պետրոսյանի համար Հակոբ Ենոքյանը պահանջել է 2 տարվա ազատազրկում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Օգոստոսի սկզբին Սեֆիլյանի գործը միացվել էր «Սասնա ծռեր»-ի գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |