Մխիթարյանը՝ FIFA-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում 9 փետրվարի 2018 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է FIFA 18 ֆուտբոլային սիմուլյատորի շաբաթվա խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանի հետ միասին խորհրդանշական հավաքականի կազմում են ընդգրկվել նաև անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամմեդ Սալահը, ֆրանսիական «Թուլուզ» ակումբի դարպասապահ Ալբան Լյաֆոնը, պորտուգալական «Պորտուի» պաշտպան Ալեքս Թելեսն ու այլոք: Մխիթարյանը հայտնվել է խորհրդանշական հավաքականում Անգլիայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալի» կազմում «Էվերթոնի» հետ հանդիպմանն իր առաջնախաղի շնորհիվ: Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-«Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։ Ընթերցեք նաև. Փորձագետ. ՌԴ պրեմիեր լիգայի առնվազն 2 ակումբ երազում էր վարձակալել Մխիթարյանին Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |