Սարգսյան. Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին 9 փետրվարի 2018 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ իր քաղաքացիության հետ կապված խնդիր չկա: «Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000 թվականին, երբ ես ազատվեցի դեսպանի պաշտոնից, դրանից հետո դիմել եմ քաղաքացիության համար Բրիտանիայում և ստացել եմ քաղաքացիություն 2002 թվականին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ից», - ասել է Սարգսյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Հայաստանի նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և Հայաստանում մշտապես բնակվող անձը: «Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ եղել, հիմա էլ եմ, և ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր՝ հայ: 2011-ին հրաժարականս տալուց հետո Financial Times-ում հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ, և բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան, ոչ թե որպես Բրիտանիայի քաղաքացի», - նշել է Արմեն Սարգսյանը: Սարգսյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու է նա Eurasia House-ի 2014թ. ռեգիստրում գրանցված որպես Բրիտանիայի քաղաքացի: Նա մասնավորապես նշել է, որ Eurasia House-ն իր հիմնադրած կազմակերպությունն է, որը հիմնվել է 2000-ականների սկզբին, իսկ դրա դուստր կազմակերպությունը Քեմբրիջի համալսարանում ինստիտուտ էր և կոչվում էր Eurasia Center, որը տասնյակ, հարյուրից ավելի հայ երիտասարդների կրթություն է տվել Բրիտանիայում և այլ վայրերում: «2010-ի շրջանակներում այդ կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը տարբեր պատճառներով: Իսկ թե «ինչպես է փաստաթղթերում մնացել, այդ ռեգիստրում ինչու եմ 2014 թվականին գրանցված որպես բրիտանացի», ապա եթե ուրիշ ընկերություններ նայեք, Դավոսը եթե նայեք, կարող է գտնեք, որ ես Անգլիայի քաղաքացի եմ: Դուք կարծո՞ւմ եք, որ Բրիտանիայում եթե ինչ-որ մեկը հրաժարվեց, ամեն տեղերից իր անունը հանո՞ւմ են», - ասել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը: Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո: 4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։ Ընթերցեք նաև.Արմեն Սարգսյան. ԵԼՔ-ի հետ քննարկումը շատ բաց էր և պրոֆեսիոնալ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |