Օգտակար հանածո արդյունահանողները 2017-ին $235 մլն-ի ներդրում են արել![]() 9 փետրվարի 2018 - 16:48 AMT PanARMENIAN.Net - 2017-ին մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունները իրականացրել են մոտ $235 մլն-ի ներդրում։ Այս մասին հայտնում է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշաների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ընթացիկ տարում մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններով առաջիկա 3 տարում կներդրվի մոտ 3 մլրդ դրամ: Արտաքին շուկայում հանքահումքային ապրանքների գների բարձրացմամբ պայմանավորված արտադրանքը գումարային արտահայտությամբ մոտ 30% աճ է արձանագրել: 2017-ին հաստատվել են նաև ոչ մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ։ Արդյունքում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը համալրվել է մոտ 900.000 խմ-ով։ Նույն ժամանակահատվածում հաստատված մետաղական օգտակար հանածոների նոր պաշարները կազմել են մոտ 5 մլն տոննա հանքաքար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |