ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ. 2017-ին ՀՀ և ԱՄՆ առևտրաշրջանառությունն աճել է 35%-ով![]() 9 փետրվարի 2018 - 16:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և հետաքրքրված է տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնմամբ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը Երևանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը: Բրիջիթ Բրինքը նշել է. «Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով: Մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35%-ով, և մենք շարունակում ենք ամերիկյան նոր և մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում»: Արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները։ Հանդիպանը մտքեր են փոխանակվել քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ գործադրվող ջանքերը: Արտգործնախարարը հավելել է, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններում ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքը խաթարում է գործընթացը և թույլ չի տալիս առաջընթաց արձանագրել: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։ Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |