23-րդ Ձմեռային օլիմպիադան բացվել է![]() 9 փետրվարի 2018 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Փհենչհանի Օլիմպիական ստադիոնում կայացել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Երկրների պատվիրակությունները օլիմպիական շքերթին մասնակցել են ըստ կորեական այբուբենի հերթականության: Հայաստանի դրոշն օլիմպիական շքերթի ժամանակ տարել է դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Շքերթին մասնակցել են նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը,և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Փհենչյան-2018-ում Հայաստանն ունի երեք մարզիկ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:Օլիմպիադա կտևի մինչև փետրվարի 25-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |