Խաղատների աշխատանքը պակասել է, վիճակախաղերինն ու վիրտուալ մոլեխաղերինը՝ ավելացել![]() 9 փետրվարի 2018 - 18:17 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին 2016-ի համեմատ Հայաստանում ծառայությունների ծավալն աճել է 14,4%-ով՝ կազմելով 1,453.5 տրիլիոն դրամ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ մոտ 35%-ով աճել են տարբեր վիճակախաղերի՝ տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլախաղերի և բուքմեյքերական գործունեություն ծավալող ընկերությունների ծառայությունների ծավալները՝ կազմելով մոտ 209 մլրդ դրամ: Փոխարենը մոտ 5%-ով նվազել են խաղատների մատուցած ծառայությունները: Հաշվետու ժամանակահատվածում մոտ 15%-ով աճել է նաև հյուրանոցային ծառայությունների ծավալը. հյուրանոցները մատուցել են 25,4 մլրդ դրամի ծառայություններ: Հանրային սննդի կազմակերպման ոլորտի ծառայություններն աճել են մոտ 18%-ով՝ կազմելով 83,6 մլրդ դրամ: Արվեստի և հանդիսավոր ներկայացումների, գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների ծառայությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են մոտ 8%-ով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |