Իսրայելն իրանական անօդաչու է խոցել, F-16 կորցրել և թիրախներ գրոհել Սիրիայում10 փետրվարի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ ուղղաթիռը խոցել է Սիրիայի տարածքից գործարկված իրանական անօդաչու թռչող սարքը, որը հատել է Իսրայելի սահմանը: Ի պատասխան Իսրայելի ՌՕՈւ-ն գրոհել է «իրանական թիրախները Սիրիայում», խոսքն անօդաչուների կառավարման «իրանական համակարգերի» մասին է: Ինքնաթիռների ուղղությամբ գործել է սիրիական ՀՕՊ համակարգը: Արդյունքում Իսրայելի որոշ հյուսիսային շրջաններում միացել էին օդաին տագնապի ազդանշանները՝ սկզբից Բեյթ Շեան քաղաքում, հետո Հոլանի բարձունքների շրջանում: Ոչ ոք չի տուժել, գրում է ՌԲԿ-ն Haaretz-ի վրա հղումով: Գրոհի արդյունքում Իսրայելը մեկ F-16 կործանիչ է կորցրել, օդաչուներին հաջողվել է փրկվել: Ինքնաթիռը խոցել է սիրիական կողմը: Տեղաբնակները բազում պայթյունների ձայներ են լսել և հայնտել են «ինտենսիվ օդային գրոհի մասին Իսրայելի, Սիրիայի և Հորդանանի սահմանին»: «Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի պատասխանել Իսրայելի օդային տարածքը խախտելու փորձերին և գործելու է երկրի ինքնիշխանության ցանկացած խախտում կասեցնելու համար»,- ասել է բանակի ներկայացուցիչը: Ավելի ուշ սիրիական պետական SANA գործակալությունը հաստատել է, որ երկրի ՀՕՊ համակարգը դիմակայել է Իսրայելի գրոհին երկրի կենտրոնում գտնվող ռազմակայանի ուղղությամբ: Ըստ գործակալության, սիրիացիները ևս մեկ ինքնաթիռ են խոցել: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում |