ՀՀ-ում քիմիապես վտանգավոր նյութերի պահեստարան կկառուցվի![]() 10 փետրվարի 2018 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԽՄ տարիներից մնացած գործարաններում, պահեստային շինություններում և Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում կուտակված քիմիապես վտանգավոր նյութերի մեկ վայրում անվտանգ պահպանման և ոչնչացման նպատակով պահեստարան կկառուցվի: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարի խոսքով, պահեստարանի կառուցման նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի կողմից ներդրվելու է $275.000: 2017 թվականին ՌԴ-ն նախարարությանը ժամանակակից փրկարարական սարքավորումներով վերազինելու նպատակով տրամադրել է $16 մլն-ի աջակցություն: Ճապոնիայի կառավարության տրամադրած $15 մլն-ի դրամաշնորհով ձեռք է բերվել նոր ու ժամանակակից 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք և 1 շարժական արհեստանոց: Բացի դրանից, ԱԻՆ-ին կտրամադրվի $2 մլն-ի արագ արձագանքման 10 մեքենա: Զեկուցվել է, որ ԱԻՆ-ի «911» ծառայության ահազանգման կենտրոնում 2017-ին գրանցվել է 2,11 մլն զանգ. զանգերի օրական միջին քանակը 5780 է: ՀՀ տարածքում գրանցվել է 14.619 արտակարգ դեպք: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |