Մնացականյանը ԵԱՀԿ ՄԽ-ին է ներկայացրել իրադրությունը շփման գծում![]() 10 փետրվարի 2018 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ողջունելով ներկաներին՝ բանակի հրամանատարը նախ շնորհակալություն է հայտնել համանախագահներին հակամարտության կարգավորման գործում ներդրած ջանքերի համար, ապա ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությունը: Այնուհետև մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող հետագա աշխատանքների վերաբերյալ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |