Օլիմպիադա-2018-ի առաջին ոսկին նվաճել է շվեդ դահուկորդուհին![]() 10 փետրվարի 2018 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Շվեդիան ներկայացնող դահուկորդուհի Շարլոտտա Կալլան ոսկե մեդալ է նվաճել հարավկորեական Փհենչհանում մեկնարկած Օլիմպիական խաղերում, սքիաթլոն մարզաձևում: Նա հաղթահարել է 15 կմ տարածությունը 40 րոպե 44,9 վայրկյանում: Արծաթը նվաճել է նորվեգացի Մարիտ Բյորգեն՝ հետ մնալով առաջատարից 7,8 վայրկյանով: Բրոնզը նվաճել է Կրիստա Պարմակոսկին (+10,1) Ֆինլանդիայից, հայտնում է ՏԱՍՍ-ը: Փետրվարի 9-ին Փհենչհանի Օլիմպիական ստադիոնում կայացել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Երկրների պատվիրակությունները օլիմպիական շքերթին մասնակցել են ըստ կորեական այբուբենի հերթականության: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |