ՌԴ-ում ուղևորատար ինքնաթիռի կործանման հիմնական վարկածները հայտնի են![]() 12 փետրվարի 2018 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ՌԴ քննչական կոմիտեն դիտարկում է Մոսկվայի արվարձանում Ան-148 ուղևորատար ինքնաթիռի կործանման մի քանի վարկած: Հիմնականներն են՝ եղանակային պայմանները, մարդկային գործոնը, ինքնաթիռի տեխնիկական վիճակը: Փետրվարի 11-ին մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում կործանվել է Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող «Սարատովյան ավիաուղիների» Ան-148 ինքնաթիռը: Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Քննիչները կստուգեն նաև վթարի հնարավոր այլ պատճառները: Վերջին տեխզննումն անցկացրած մասնագետները ևս եղել են կործանված ինքնաթիռում: Արդեն հայտնի, է. որ անձնակազմն անսարքության մասին ոչինչ չի հաղորդել: «Ինքնաթիռի բեկորների սփռման շառավիղն առնվազն 1 կմ է: Քրեագետները զննում են տարածքը նորագույն տեխնիկայի միջոցով»,-ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, հայտնում է Lenta.ru-ն: Մասնագետներն աշխատում են Սարատովում, Օրսկում, Օրենբուրգում և Մոսկվայում: Ինքնաթիռը մինչև հունիսի 1-ը թռիչքներ իրականացնելու թույլտվություն ուներ: Անձնակազմի երկրորդ օդաչուն և ուղևորներից մեկն ազգությամբ հայեր են՝ Սերգեյ Ղամբարյանն ու Վարսիկ Սևոյանը: Նրանք երկուսն էլ ՌԴ քաղաքացի են: Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Մերձմոսկովյան արվարձանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կործանված «Ան-148» ինքնաթիռի երկու պարամետրային ինքնագրերից մեկը, ըստ նախնական տվյալների, նորմալ վիճակում է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |