Բուլղարիայի նախագահ. Գործակցության 4 շատ կարևոր փաստաթղթի ստորագրում եմ ակնկալում12 փետրվարի 2018 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով տիկնոջ հետ Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը: Ռումեն Ռադևին և տիկին Դեսիսլավա Ռադևային նախագահի նստավայրումդիմավորել են Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահների առանձնազրույցը: Բուլղարիայի նախագահը Սերժ Սարգսյանին ուղղված խոսքում ասել է, որ ակնկալում է, որ կստորագրվի համագործակցության 4 շատ կարևոր փաստաթուղթ: «Ձեր հրավերով և այս այցով մենք իրականում բացթողում ենք լրացնում՝ նկատի առնելով, որ տասը տարի նմանատիպ այց չի եղել: Իսկ դա լավագույն նախադրյալն է, որպեսզի զարգանան մեր փոխհարաբերությունները բոլոր բնագավառներում: Ես շատ ուրախ եմ, որ այս այցը կունենա կոնկրետ չափելիություն: Ակնկալում եմ, որ այսօր կստորագրենք համագործակցության 4 շատ կարևոր փաստաթուղթ: Ես իմ պատվիրակության կազմում ունեմ նաև 4 հոգի, որոնք մեր ամենակարևոր կազմակերպությունների նախագահներն են, և այդ առումով ակնկալիքներ ունեմ, որ իսկապես կակտիվանան մեր փոխհարաբերություններն առևտրատնտեսական ոլորտում»,-Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է Ռումեն Ռադևը: Ողջունելով նախագահ Ռադևին Հայաստանում՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նրա այցը Հայաստան կընթանա հաջողությամբ, և նա կվերադառնա բարեկամ Բուլղարիա ջերմ տպավորություններով և ձեռքբերված պայմանավորվածություններով: «Օգտվելով այս լավ առիթից, ցանկանում եմ շնորհավորել Բուլղարիային Եվրոպական միության խորհրդում նախագահության կապակցությամբ և մաղթել ձեզ հաջողություններ ձեր նախագահության առաջնահերթություններն իրականացնելու գործում: Դա նաև կարևոր է մեզ համար, որովհետև մենք էլ ձգտում ենք մերձանալ Եվրոպական միության հետ»,-ասել է Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանրապետության նախագահի նստավայրում հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում է նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպումներ են նախատեսված նաևԱզգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:Նախագահ Ռումեն Ռադևին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |