Ամերիկացի գիտնականները քաղցկեղի դեմ բուժման արդյունավետ դեղամիջոց են գտել![]() 12 փետրվարի 2018 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ջորջթաունի Քաղցկեղի կենտրոնի գիտնականները պարզել են, որ նոր անոթների առաջացման դեմ դեղամիջոցների համադրումը իմունային համակարգը խթանող դեղամիջոցների հետ, թույլ է տալիս հաջողությամբ պայքարել քաղցկեղի դեմ առանց կողմնակի ազդեցության: Պարզվել է, որ աքսիտինիբ դեղամիջոցն արգելափակում է անգիոգենեզը՝ նոր արյունատար անոթենրի գոյացությունն օրգանում կամ հյուսվածքում, որը չարորակ ուռուցքներում շատ ինտենսիվ է ընթանում: Իմունոմոդուլավորող ագենտը՝ պեմբրոլիզումաբը, իմունային համակարգի հսկիչ կետերի ինհիբիտոր է: Հսկիչ կետեր են կոչվում հատուկ սպիտակուցները, որոնց ուռուցքն օգտագործում է «խաբելու» համար լիմֆոցիտներին և խուսափելու համար դրանց գրոհից: Պեմբրոլիզումաբը հավանության է արժանացել FDA կողմից՝ քաղցկեղի մի քանի տեսակների, այդ թվում մելանոմայի, թոքերի, միզապարկի, գլխի և պարանոցի քաղցկեղի բուժման համար, գրում է Lenta.ru-ն MedicalXpress-ի վրա հղումով: Ավելի վաղ անգիոգենեզն արգելափակող և իմունամոդելավորող համակցված դեղամիջոցի ստեղծման փորձերի արդյունքում չափազանց թունավոր նյութեր էին ստացվում: Սակայն երիկամի քաղցկեղից տառապող 52 հիվանդի մասնակցությամբ կլինիկական հետազոտությունները ցույց տվեցին, որ նոր միջոցն ավելի անվնաս է: Հիվանդների ավելի քան 90%-ի մոտ ռեմիսիա է արձանագրվել, իսկ 20,3 ամսում հիվանդության առաջխաղացում չի եղել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |