Ադրբեջանական ընդդիմությունը բոյկոտում է նախագահի արտահերթ ընտրությունները![]() 12 փետրվարի 2018 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը մտադիր չէ մասնակցել Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններին, որոնք կայանալու են ապրիլին: Այդ մասին հայտնել են կուսակցության ներկայացուցիչները: «Մուսավաթը» երրորդ ադրբեջանական կուսակցությունն է, որը հայտարարել է ընտրությունները բոյկոտելու մասին: Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել ևս 2 ընդդիմադիր ուժ՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդն ու Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցությունը, գրում է Deutsche Welle-ն: Ադրբեջանի նախագահի հերթական ընտրությունները կայանալու էին 2018-ի հոկտեմբերի 17-ին, սակայն գործող նախագահ Իլհամ Ալիևն անսպասելի արտահերթ ընտրություններ նշանակեց՝ ապրիլի 11-ին: Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարեց, թե դա պայմանավորված է Ադրբեջանի Հանրապետության ստեղծման 100-ամյակին նվիրված միջոցառումներով: Իլհամ Ալիևը, որը ղեկավարում է Ադրբեջանն արդեն 15 տարի, նախագհ է մտադիր ընտրվել արդեն 4-րդ անգամ: Դա հնարավոր է դարձել 2009-ին սահմանադրական փոփոխությունների արդյունքում՝ նրան իրավունք է վերապահվում ընտրվել անսահմանափակ անգամ: 2016-ին կրկին սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվեց 5-7 տարի: Իրավապաշտպանները կտրուկ քննադատում են այդ սահմանադրական փոփոխությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |