Հարցում. «Խնամի-ծանոթ-բարեկամի» դերը կարևոր է լավ աշխատանք գտնելու համար![]() 12 փետրվարի 2018 - 17:05 AMT PanARMENIAN.Net - «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» հիմնադրամի՝ լավ աշխատանք գտնելուն նպաստող գործոնների մասին հարցմանը մասնակցած հայաստանցիների և վրաստանցիների 32%-ի համար «խնամի-ծանոթ-բարեկամի» գործոնը ամենակարևորն է: Հետազոտության համաձայն՝ թերի բարձրագույն և բարձրագույն կրթություն ունեցող հայաստանցիների 39%-ի համար բարեկամական և ընկերական կապերը լավ աշխատանք գտնելու հարցում ամենակարևոր գործոնն են: Մինչդեռ միջնակարգ կրթություն ունեցողների ընդամենը 27%-ի համար է նշված գործոնն ամենակարևորը: Հարցմանը մասնակցած վրաստանցիների մոտ կեսը անձնական որակները նշել է որպես լավ աշխատանք գտնելու հիմնական գործոններից մեկը: Մինչդեռ Հայաստանում այս գործոնը շեշտել է հարցվածների մեկ երրորդը:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |