2017-ի ամենահետաքրքիր սցենարով ֆիլմերը հայտնի են![]() 12 փետրվարի 2018 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ սցենարիստների գիլդիան հրապարակել է WGA Awards ամենամյա կինոմրցանակի դափնեկիրների անունները: Լավագույն սցենարի համար մրցանակ է ստացել Ջորդան Փիլի «Հեռու» սարսափ ֆիլմը: «Հեռուն» պատմում է սևամորթ լուսանկարչի ծանոթության մասին նրա սպիտակամորթ ընկերուհու հարուստ ծնողների հետ: Այցը վերածվում է գոյատևման պայքարի, երբ պարզվում է, որ «բարձրաշխարհիկ» ծնողները ծայրահեղ ռասիստներ են: Ֆիլմը դարձել է 2017-ի ամենապահանջված կինոնկարը Rotten Tomatoes-ի վարկածով: Լավագույն ադապտացված սցենարի համար մրցանակը շնորհվել է «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմին: 17-ամյա իտալացի միասեռականի և երիտասարդ ամերիկացի գիտնականի հարաբերությունների մասին դրաման հիմնված է Անդրե Ասիմանի համանուն վեպի վրա: Ֆիլմը դեկտեմբերին ճանաչվեց 2017-ի լավագույն ֆիլմ, գրում է Lenta.ru-ն: Երկու ֆիլմն էլ հավակնում է «Օսկարի»: Սցենարիստները նշել են նաև «Սպասուհու պատմածը» ֆիլմը, որը հաղթող է ճանաչվել «Դրամատիկ սերիալի լավագույն սցենար» անվանակարգում: «Փոխնախագահը» հաղթող է ճանաչվել «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |