«Վաղ և ճշգրիտ». Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի արշավ է սկսվում![]() 12 փետրվարի 2018 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկում է «Վաղ և ճշգրիտ» խորագիրը կրող արշավը, որի նպատակն է բարձրացնել հիվանդության մասին հանրային իրազեկվածության մակարդակը: Նախաձեռնությունը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությանն է: Կազմակերպության նախագահ Նվարդ Քոչարյանի խոսքով, արշավի հիմքում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և ճգրիտ ախտորոշման գաղափարներն են: «Հիվանդությունը մեծ տարածում ունի Հայաստանում, և ամեն տարի կրծքագեղձի քաղցկեղի 1200 նոր դեպք է գրանցվում: Դեպքերի մոտ 40%-ը հայտնաբերվում է վերջին՝ երրորդ, չորրորդ փուլերում», - ասաց Նվարդ Քոչարյանն ու հավելեց, որ հիվանդության վաղ հայտնաբերման առաջին պայմանը հայ հասարակության մեջ պարբերական ինքնահետազոտության մշակույթը տարածելն է: «Գաղտնիք չէ, որ հիվանդությունը վաղ փուլերում հայնաբերելու դեպքում մեծանում են ապրելիության և ապաքինման շանսերը», - նկատեց Քոչարյանը: Ըստ նրա, մեկ այլ խնդիր է հիվանդության ճշգրիտ ախտորոշումը: Քոչարյանը կարծում է, որ ոչ ճգրիտ ախտորոշման դեպքերը նույնպես քիչ չեն Հայաստանում: Նա տեղեկացրեց նաև, որ արշավի շրջանակում այս տարի՝ 2018-ին, ինչպես և նախորդ տարի էր, մարզային այցելություններ են իրականացնելու: Դրանց ընթացքում մասնագետներն անվճար ուլտրաձայնային հետազոտություններ կկատարեն, կտրամադրեն մասնագիատական խորհրդատվություն: «Այցելելու ենք նաև Արցախ: Նախորդ տարվա այցելությունների նկատմամբ հետքրքրությունից ելնելով, այս տարի բջջային հաղորդագրությունների միջոցով նախապես կտեղեկացնենք բնակիչներին», - ասաց Քոչարյանը: Արշավի շրջանակում Երևանում հանրային իրազեկման մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ և համաժողովներ են անցկացվելու, ինչպես մասնագիտական, որոնց ընթացքում կքննարկվեն հիվանդության դեմ պայքարի արդի խնդիրները, այնպես էլ պացիենտական: «Պացիենտական համաժողովին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրվողները, անկախ մասնագիտությունից: Դրանց ընթացքում կփորձենք հասարակությանը հիվանդության հետ կապված հուզող բոլոր հարցերին պատասխանել»,- ասաց կազմակերպության նախագահը: Նա նաև տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս կհայտարարվի ծառատունկի մասին, որի շրջանակում դեղձենիների այգի կտնկվի: Ծառի ընտրությունը, ըստ Քոչարյանի, պայմանավորված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի խորհրդանշական վարադգույնով՝ դեղձենու ծաղիկները ևս այդ գույնի են: 2015 թվականին հիմնադրված «Եվրոպա Դոննա Արմենիան» առաջին պացիենտական կազմակերպությունն է Հայաստանում, որը եվրոպական «Եվրոպա Դոննա» կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող կազմակերպության ներկայացուցիչն է երկրում: Կազմակերպությունը 2015-ին իրականացրել է մարզային այցելություններ՝ կատարելով անվճար ուլտրաձայնային հետազոտություններ, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված բազմաթիվ այլ միջոցառումներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |