Արմեն Սարգսյան. Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը![]() 12 փետրվարի 2018 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները քաղաքական կուսակցությունների հետ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում նա քննարկումներ է անցկացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ։ Դռնփակ հանդիպումը տևել է երկու ժամ, անդրադարձ է եղել քաղաքական, տնտեսական ու սոցիալական հարցերին։ Առաջիկայում սպասվում է նրա առանձին հանդիպումը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Պատգամավորների հետ զրույցից հետո Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստատեսությանը հայտարարել է, որ պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որը կկայանա մոտ ապագայում։ «Կարծում եմ՝ պատրաստ եմ արդեն հանդիպմանը և հստակ պատկերացումներ ունեմ ոչ միայն սահմանադրությամբ իմ առջև դրված պրտականությունների, որոնք հստակ ձևավորված են Սահմանադրության մեջ, այլև այն խնդիրների և հնարավոր լուծումների շրջանակի վերաբերյալ, որի մասին յուրաքանչյուր հայ մարդ, լինի այստեղ, Արցախում, թե Սփյուռքում, մտածում է, ցավում և ուզում է, որ մեր հայրենիքը տանենք առաջ, ավելի ժողովրդավար, ամուր, հզոր և կարողանանք հաղթական ավարտին հասցնել Արցախի հիմնահարցը», - ասել է Արմեն Սարգսյանը։ Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին հանդիպել է նաև ՀԱԿ ներկայացուցիչների հետ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել հանդիպմանը: Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո: 4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։ Իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուԱրմեն Սարգսյանը փետրվարի 12-ին հանդիպել է Րաֆֆի Հովհաննսիյանի հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |