ՊՆ-ն հերքում է դիվերսիայի փորձի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները![]() 12 փետրվարի 2018 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածած հաղորդագրությունը հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկելու մասին՝ գրառում անելով ֆեյսբուքյան էջում: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայկական զինված ուժերի կողմից Ղազախի հատվածում հայ-ադրբեջանական սահմանն անցնելու և դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկվել: «Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ ով կգնային դիվերսիայի։ Ի՞սկ մեքենան ինչու է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան բա դիվերսանտներն ու՞ր են»,-ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանական ԱՊԱ-ն հրապարակել է խոցված ՈւԱԶ-ի տեսանյութ, որում ակնհայտ երևում է, որ ՈւԱԶ-ը ոչ թե ՀՀ ՊՆ սև համարանիշով է, այլ ունի սպիտակ համարանիշ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |