«Կուլտուրա». Փոքր Հայաստանը բազում տաղանդներ է տվել աշխարհին

«Կուլտուրա». Փոքր Հայաստանը բազում տաղանդներ է տվել աշխարհին

PanARMENIAN.Net - Ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Ոտքով» հաղորդաշարը թողարկում է պատրաստել Երևանի մասին՝ ներկայացնելով քաղաքի պատմությունը, ճարտարապետությունը, հուշարձանները, թանգարաններն ու տաղանդներին:

«Փոքր Հայաստանը բազում տաղանդներ է տվել աշխարհին: Մեզ հայտնի են հայ նկարիչները, դերասաններն ու երաժիշտները: Մոսկվայում աշխատում էր ճարտարապետ Հալաբյանը, առաջնորդներին նկարում էր Նալբանդյանը, մարդկանց ուրախացնում էր ծաղրածու Ենգիբարովը, կինո նկարահանում էր Քյոսայանը: Երաժշտությունը գրում էին Բաբաջանյանն ու Խաչատուրյանը, իսկ վերջինիս հուշարձանի հեղինակը Ֆրանգուլյանն է»,-այսպես է սկսում իր պատմությունը ծրագրի հեղինակ և հաղորդավար Միխայիլ Ժեբրակը: Նա հավելում է նաև, որ «Մեծ հայերը» թեմայով էքսկուրսիա կարելի է անցկացնել ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Փարիզում, Թբիլիսիում, Սան Ֆրանցիսկոյում:

Զբոսնելով Երևանի փողոցներով՝ հեռուստահաղորդավարը պատմում է Երևանը նախագծած Ալեքսանդր Թամանյանի մասին, շրջում է Կասկադում և Հանրապետության հրապարակում, քաղաքի մյուս տեսարժան վայրերում:

«Ոտքով… Ստեղծագործական Երևան» թողարկման մեջ Ժեբրակը առանձին պատմում է նաև Մարտիրոս Սարյանի և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանների մասին, իսկ հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ, որը կհեռարձակվի «Ռոսիա Կուլտուրա» հեռուստաալիքով փետրվարի 18-ին, նա կանդրադառնա նաև քրիստոնեական Հայաստանին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---