Սաակաշվիլիին Կիևում ձերբակալել են (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ուկրաինայի հատուկ ծառայությունները Կիևի ռեստորաններից մեկում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին: Նրա ձերբակալության տեսանյութը ֆեյսբուքյան էջում տեղադրել է նրա թիմակից Դավիթ Սակվարելիձեն: Փետրվարի 5-ին Կիևի դատարանը մերժել էր Սաակաշվիլիի բողոքը իրեն Ուկրաինայում քաղաքական ապաստան չտալու Պետական միգրացիոն ծառայության որոշման դեմ: Ըստ փաստաբանի, այժմ նրան կարող են Վրաստան արտահանձնել, գրում է currenttime.tv-ին: 2017ի հուլիսին Ուկրաինայի նախագահը կասեցրել էր Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն շնորհելու գործընթացը: Որպես հիմք նշվել էր այն հանգամանքը, թե նա չէր հայտնել Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործերի մասին և սխալ տեղեկություններ էր հայտնել: 2017-ի սեպտեմբերին Սաակաշվիլին դիմել էր միգրացիոն ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու ակնկալիքով: 2018-ի հունվարի 3-ին Կիևի դատարանը մերժեց Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակի հարցում: Թբիլիսիի քաղաքային դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին: Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների ներում շնորհելու վերաբերյալ գործով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |