ՀՀ-ում կանանց միջին աշխատավարձը տղամարդկանցից ցածր է 5%-ով12 փետրվարի 2018 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 5%-ով: Ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի տվյալների համաձայն ՝ եկամուտների մասով տարբերությունն ավելի մեծ է՝ 40%: Գործատուների 82%-ը և ինքնազբաղվածների 56%-ը տղամարդիկ են: Հայաստանի աշխատանքային շուկայում կանանց տնտեսական ակտիվության մակարդակը 54,3% է, որը զգալիորեն ցածր է, քան տղամարդկանցը՝ 72,6%: Կանանց ներկայացվածությունը նախարարների կաբինետի կազմում 7% է, փոխնախարարների թվում կանայք 6,2% են կազմում, մարզպետների՝ 0%, համայնքների ղեկավարների թվում՝ 2,1%, ավագանու անդամների կազմում՝ 9,7%, որից Երևանի ավագանու կազմում՝ 15,4%: Ազգային ժողովի կազմում կին պատգամավորներն ընդամենը 18% են կազմում: Տնային տնտեսությունների կենսամակարդակի հետազոտության 2015թ. արդյունքներով գյուղական վայրերում տնային տնտեսությունների 27,8%-ն են գլխավորում կանայք, ընդ որում, այդ տնտեսություններն իրենց մեկ շնչին ընկնող եկամուտներով գրեթե կրկնակի զիջում են տղամարդկանց կողմից ղեկավարվող տնտեսությունների եկամուտներին: Գյուղատնտեսության ոլորտում զբաղված է հանրապետության աշխատանքային ռեսուրսների 18%-ը կամ զբաղվածների 35%-ը, որոնց թվում կանայք կազմում են 54%, ինչը նրանց դարձնում է գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից, ոչ ֆորմալ զբաղվածության պարագայում նրանք զրկված են սոցիալական երաշխիքներից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |