Շվեդիայի ԱԳՆ. Կոսովոն կարող է մտնել ԵՄ, շրջանցելով ՄԱԿ-ը10 մարտի 2008 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը գտնում է, որ Կոսովոն կարող է դառնալ Եվրամիության անդամ, անգամ եթե չընդունվի ՄԱԿ: Իր հայտարարությունը նախարարը հիմնավորել է Շվեյցարիայի օրինակով, որը սկսել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչ ՄԱԿ-ին անդամակցելը 2002 թվականին: Միեւնույն ժամանակ, Բիլդտը, ով երեկ ավարտեց իր երկօրյա այցը Կոսովո, կարծիք է հայտնել, որ մոտ հեռանկարում նորահռչակ հանրապետությունը չի կարող Ռուսաստանի, Չինաստանի եւ մի շարք այլ երկրների կողմից ճանաչման հույսն ունենալ, հաղորդում է Xinhua գործակալությունը:Մարտի 7-ին ԵՄ բոլոր երկրների կողմից Կոսովոյի անկախության ճանաչման կոչ է արել տարածաշրջանի հարցով ՄԱԿ-ի դեսպանորդ Մարտի Ախտիսաարին: Նրա խոսքերով, այլ որոշումը կաջակցի Եվրոպայում իրավիճակի ապակայունացմանը: Շատ եվրոպացի քաղաքական գործիչների ձգտումը Կոսովոյին ԵՄ ընդունել չի համաձայնեցվում այն բանի հետ, որ դրանում մինչեւ հիմա ընդգրկված չէ պաշտոնական Բելգրադը: Սերբիան համաձայնագիր է ստորագրել, որը նախատեսում է անդամակցությունը եվրոպական դաշինքին, սակայն Բրյուսելը արգելափակել է փաստաթղթի կնքումը իր կողմից, քանի դեռ Բելգրադը Հաագայի դատարանին չի հանձնել 1990-ականների բալկանյան պատերազմի ժամանակ հանցագործություններում մեղադրվող անձանց: Կոսովոյի խորհրդարանը վավերացրել է անկախության միակողմանի հռչակման մասին փաստաթուղթը փետրվարի 17-ին: Կոսովոյի անկախությունը ճանաչել են Շվեդիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Էստոնիան, Նորվեգիան, Ֆինալնդիան, Սլովենիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լեհաստանը, Ավստալիան, Ավղանստանը, ԱՄՆ-ն եւ Թոււրքիան: Մինչ դեռ, մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, վստահ են, որ իրական իրավական կարգավիճակ կարող է տալ ինքնահռչակ երկրին միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |