Հունվարին գներն աճել են մոտ 3%-ով շուկայում

Հունվարին գներն աճել են մոտ 3%-ով շուկայում

PanARMENIAN.Net - Սպառողական շուկայում 2018 թվականի հունվարին 2017 թվականի դեկտեմբերի նկատմամբ գրանցվել է 2,7% գնաճ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 5,7% գնաճ է արձանագրվել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում:

Նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ընթացիկ տարում աննշան՝ 0,2%-անոց գնաճ է արձանագրվել նաև բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի շուկայում:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում 6%-ով թանկացել է նաև տրանսպորտը, իսկ 2017-ի հունվարի համեմատ ոլորտում արձանագրվել է 12% գնաճ:

2,1%-ով թանկացել են նաև հանգստի և մշակութային ժամանցի ոլորտները: Ընթացիկ տարվա հունվարին 2017-ի դեկտեմբերի նկատմամբ գնանկում է արձանագրվել միայն հագուստի և կոշիկի շուկայում. նշված սպառողական ապրանքներն էժանացել են 3,3%-ով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---