ՌԴ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների մրցանակին 7 հայ է հավակնում![]() 13 փետրվարի 2018 - 11:49 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիան հրապարակել է VI մրցանակի հավակնորդների անունները՝ 2017-ի եթերաշրջանի արդյունքներով: Դա միակ մասնագիտական մրցանակաբաշխությունն է ՌԴ-ում, որին մասնակցող կինո- և հեռուստանախագծերը ընտրվում են ըստ պրոդյուսերների փորձագիտական գնահատականի: Մրցանակաբաշխությունը 23 անվանակարգ ունի, որոնց հավակնորդների թվում քիչ չեն հայկական ազգանունները՝ Ռուբեն Դիշդիշյան, Սերգեյ Դանիելյան, Ռաֆայել Մինասբեկյան, Արամ Մովսեսյան, Էդուարդ Իլոյան, Մարինա Տեր-Առաքելյան: «Լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում ներկայացված է Ռուբեն Դիշդիշյանի աշխատանքը՝ «Առիթմիա» ֆիլմը: «Լավագույն հեռուստատեսային ֆիլմ» անվանակարգում ներկայացված է «Փախչողը» ֆիլմը, որի պրոդյուսերների թվում է Ռաֆայել Մինասբեկյանը, ինչպես նաև 4 սերիանոց «Նախկին չեն լինում» ֆիլմը, որի պրոդյուսերներն են Ռուբեն Դիշդիշյանը, Սերգեյ Դանիելյանը և Արամ Մովսեսյանը: «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում հավակնորդների թվում են ՍՏՍ հեռուստաալիքի «Իվանովներ-Իվանովներ» և «Էլեոն հյուրանոցը» նախագծերը, որոնց գլխավոր պրոդյուսերն է Էդուարդ Իլոյանը: «Լավագույն հեռուստատեսային անիմացիոն սերիալ» անվանակարգում ներկայացված ՍՏՍ հեռուստաընկերության «Ֆիքսիկներ» սերիալի ռեժիսորներից մեկը՝ Արսեն Խաչատուրյանը, ևս հավակնում է մրցանակի: Հավակնորդների թվում է նաև գրիմի մասնագետ Մարինա Տեր-Առաքելյանը ՆՏՎ հեռուստաալիքի «Տառապանքի ուղիներով» հեռուստասերիալում աշխատանքի համար: ՌԴ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի մրցանակը շնորհվում է 2013-ից: Ժյուրիի կազմում 30 կինոընկերության պրոդյուսերներ են ընդգրկված:Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 15-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |