Հայ-թուրքական սահմանին 1 օրում սահմանախախտման 2 դեպք է եղել13 փետրվարի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին չորս թուրք գյուղացի Կարսի նահանգի Դիգոր շրջանում իրենց ձիերին փնտրելիս հայտնվել են արգելված ռազմական գոտում: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը: Նրանք գտնվել են Արփա գետի ափամերձ տարածքում և հայտնաբերվել են թուրքական ժանդարմների կողմից: Աղբյուրը հայտնում է նաև, որ նույն օրը հայտնաբերվել է ևս մեկ սահմանախախտ, որը գետում ձուկ բռնելիս է եղել: Նրան բռնել են հայաստանյան կողմի սահմանապահները: Ավելի ուշ, երկու կողմերի սահմանապահների բանակցությունների արդյունքում ձկնորսին հանձնել են թուրքական կողմին: Ազատ են արձակվել նաև չորս թուրք գյուղացիները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը |