Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք սուսերամարտի ԵԱ-ին![]() 13 փետրվարի 2018 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի մասնակցի ապրիլի 15-19-ը Երևանում կայանալիք սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը, որին ակնկալվում է մինչև 23 տարեկան ավելի քան 500 մասնակից 30 երկրից: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի սուսերամարտի ֆեդերացիան, հայտնում է Haqqin.az-ը: «Մրցաշարը չի մտնում ֆեդերացիայի օրացուցային պլանի մեջ»,-ասվում է ադրբեջանական ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Ադրբեջանի ներկայացուցիչները 3 անգամ մասնակցել են Հայաստանում կայացած միջազգային մրցումներին՝ 2009-ի ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությանը 2012-ին, ինչպես նաև հրաձգության Եվրոպայի առաջնությանը 2014-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |