ՌԴ նախագահի «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի եզրափակչում 2 հայ կա

ՌԴ նախագահի «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի եզրափակչում 2 հայ կա

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի «Ռուսաստանի առաջնորդներ» համառուսաստանյան մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցների ցանկում երկու հայկական ազգանուն կա: Եզրափակչում է հայտնվել Սամվել Ավետիսյանը Սանկտ Պետերբուրգից, որը ներկայացնում է «Յուպիտեր» ՍՊԸ-ն ինժեներատեխնիկական նախագծման ոլորտից:

Եզրափակիչ է անցել նաև «Ստրոյտրանսնեֆետեգազ» ԲԸ գծային շինարարության զոդման աշխատանքների տեխնոլոգիաների խմբի ղեկավար Ավետիս Ասատրյանը:

Ինչպես ասվում է մրցույթի կայքում, եզրափակիչ է անցել 300 մասնակից, որոնցից յուրաքանչյուրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ 1 մլն ռուբլու չափով դրամաշնորհ կստանա ուսման համար: Նրանք կարող են ընտրել ՌԴ ցանկացած ուսումնական հաստատություն, որը կրթական արտոնագիր ունի:

Մրցույթի 103 հաղթողը մեկ տարվա ընթացքում խորհրդատություն կստանա նախագծի համակարգողներից, որոնց թվում են պետկառավարման մարմինների աշխատակիցներ, առաջատար մենեջերներ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---