ԶԼՄ. Օսկարակիր «Խիզախ սիրտը» ֆիլմի շարունակությունն է նկարահանվում13 փետրվարի 2018 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Նկարահանվում է օսկարակիր «Խիզախ սիրտը» ֆիլմի շարունակությունը: Այս մասին հայտնում է The Scotish Sun-ը: Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ Բրյուսին ֆիլմում դարձյալ մարմնավորելու է շոտլանդացի դերասան Էնգուս Մաքֆադենը: Ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են Ավստրալիայում: «Էնգուսը ոգեշնչված է «Խիզախ սիրտը» ֆիլմով և կարծում է, որ Ռոբերտ Բրյուսի մասին դեռ շատ բան կա պատմելու, ինչի մասին անդրադարձ չկա նախորդ ֆիլմում», - հայտնում է աղբյուրը և հավելում՝ նոր ֆիլմը դիտելուց հետո նրանք, ովքեր կարծում էին, թե Ուիլյամն ավելի արժանի էր հերոս կոչվելու, քան թագավորը, կվերանայեն իրենց կարծիքը: «Խիզախ սիրտը» (Braveheart) ֆիլմը նկարահանվել է 1995 թվականին: Ռեժիսորը հոլիվուդյան աստղ Մել Գիբսոնն է, ով նաև մարմնավորում է Ուիլյամ Ուոլոսին: Ֆիլմը Գիբսոնի առաջին ռեժիսորական փորձն էր, որը նրան բազմաթիվ «Օսկարներ» բերեց, այդ թվում` «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այն պատմում է 13-րդ դարի վերջին Անգլիայի դեմ Շոտլանդիայի ապստամբությունը գլխավորած Ուիլյամ Ուոլոսի հերոսության ու անձնազոհության մասին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա |