Մոտ $200.000 պետբյուջեից՝ դատական գործերի թվայնացմանը![]() 13 փետրվարի 2018 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Պետական բյուջեից 90,3 մլն դրամ կամ $187.000 կհատկացվի Հայաստանում դատական գործերի փաստաթղթերի թվայնացմանն ու էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրմանը: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 25-ի նիստի օրակարգում: Նախատեսվում է գնել 22 հատ համակարգչային սկաներ՝ $5800-ով, 1 հատ համակարգչային սերվեր՝ $10000-ով: $169.200 կհատկացվի համակարգչային ծրագրային փաթեթների մշակման և փաստաթղթերի թվային արխիվացման ծառայություններին: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2017 թվականի ապրիլի 7-ին ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքվել է «Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացման» դրամաշնորհային ծրագրի իրականացման մասին համաձայնագիր: Ծրագիրն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |