Հարությունյան. ՀՀ-ում արդեն ՀԷՑ-ին միացված 252 արևային կայան կա13 փետրվարի 2018 - 16:53 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին լուրջ հաջողություններ են գրանցել վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացված բարեփոխումներին: Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն իսկ առկա է «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությանը միացված 252 արևային կայան` 2.5 մեգավատ հզորության, ևս 30-ը շուտով կմիանան ցանցին: Բացի այդ, նախորդ տարի գործարկվել է 3 արևային համակարգային կայան, որոնք միացել են ցանցին և վաճառում են իրենց կողմից արտադրված էներգիան «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին։ Այս տարի, ըստ նրա, նախատեսվում է գործարկվել նմանատիպ ևս 8 կայան, հայտնում է Panorama.am-ը: Հայկ Հարությունյանը նշել է, որ 1-2 ամիս հետ կներկայացնեն նաև «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթի արդյունքները: Մրցույթի պայմաններից մեկն այն է, որ պետք է առաջարկեն ցածր և մրցունակ սակագին արևային ֆոտովոլտային կայանների համար: «Մրցույթին մասնակցել է 60-ից ավելի կազմակերպություն, նախաորակավորման փուլն անցել է 10 ընկերություն: Բոլորն էլ միջազգային ընկերություններ են, մասնավորապես, Կորեայից, Հնդկաստանից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից»,- ասել էփոխնախարարը՝ հավելելով, որ մրցույթի մասնակիցների թվում հայկական ընկերություններ չկան, քանի որ նախաորակավորման պայմանները շատ խիստ են եղել` կապված նմանատիպ ծրագրերի փորձի, ընկերության ֆինանսական վիճակի հետ և այլն: Հայկ Հարությունյանը հայտնել է, որ Հայաստանում ավելանում է նաև արևային ջրատաքացուցիչներից օգտվողների թիվը: Նրա խոսքով՝ նախորդ տարի լայնածավալ աշխատանք են իրականացրել չգազիֆիկացված համայնքներում: Մասնավորապես, Լեռնամերձ համայնքն ամբողջությամբ հելիոֆիկացվել է, տեղադրվել են արևային վահանակներ բոլոր տների տանիքներին: «Այդ ծրագրի դրական արդյունքներից ելնելով` մշակեցինք նոր ծրագիր չգազիֆիկացված համայնքների համար: Տարվա ընթացքում 310 հավելյալ տեղադրումներ կատարվեցին հատուկ ծրագրի շրջանակներում, 300-ից ավելի էլ տեղադրումներ եղան տարբեր վարկային ծրագրերով: Մեր գնահատականներով՝ ներկայումս հանրապետությունում 2 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ օգտվում է արևային ջրատաքացուցիչներից և 252-ը` արևային ֆոտովոլտային կայաններից: Երբ նայում ենք դինամիկան, տեսնում ենք, որ 2014 թվականից ի վեր արևային ջրատաքացուցիչների թիվն ամեն տարի կրկնապատկվում է»,- ընդգծել է Հայկ Հարությունյանը: «Մասրիկ-1»-ը կլինի 55 ՄՎտ պիկային հզորությամբ տարածաշրջանային ամենախոշոր արևային կայանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիաների հիման վրա արդեն մեկնարկել է համեմատաբար փոքր՝ մինչև 1 ՄՎտ հզորությամբ 12 արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցումը, որոնք կունենան գումարային շուրջ 10 մեգավատ հզորություն: Դրանցից 3-ն արդեն գործարկվել է և սկսել էլեկտրաէներգիա մատակարարել համակարգին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դդմաշենի տարածքում 10 մեգավատ հզորությամբ արևային կայանի և կուտակիչի կառուցման առաջնեկային ծրագիր է պատրաստվում, որի իրականացմանն ակնկալվում է ֆրանսիական կողմի մասնակցությունը։ Այդ մասին հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան ժոնաթան Լաքոտի հետ հանդիպմանը՝ խոսելով հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության մասին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |