Օլիմպիադայում դոպինգի կիրառման առաջին դեպքն է հայտնաբերվել![]() 13 փետրվարի 2018 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Փհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում հայտնաբերվել է հակախթանիչային կանոնների խախտման առաջին դեպքը: Փետրվարի 13-ին Մարզական բողոքարկման դատարանը (CAS) հայտնել է մրցումներից ճապոնացի մարզիկ Քեյ Սայտոյին հեռացնելու մասին, որը հայտագրված էր որպես պահուստային տղամարդկանց մրցավազքում: 21 տարեկան մարզիկի մոտ հայտնաբերվել է արգելված նյութ, որը բարելավում է թոքերի աշխատանքը և օգնում է հեռացնել օրգանիզմից այլ արգելված նյութերի տարրերը: Ըստ ճապոնական պատվիրակության, Սայտոն արդեն հեռացել է օլիմպիական ավանից, գրում է Deutsche Welle-ն: Ինքը մարզիկը հերքում է արգելված դեղամիջոցների օգտագործումը: Օլիմպիական խաղերն անցնում են Փհենչհանում փետրվարի 9-25-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |