ԵՄ. Ռուսաստանը, հավանաբար, պատրաստվում է ճանաչել Աբխազիայի անկախությունը11 մարտի 2008 - 13:25 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ում աճում է տագնապը, կապված նրա հետ, որ Ռուսաստանը կարող է ճանաչել Աբխազիայի անկախությունը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին կապերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: «Գնալով մեծ տագնապ եւ մտահոգություն է առաջացնում այն, որ Ռուսաստանը, հավանաբար, պատրաստվում է ճանաչել Աբխազիայի անկախությունը»,-ասել է Ֆերերո-Վալդները ԵՄ երկրների արտգործնախարարների Բրյուսելում կայացած հանդիպումից առաջ: Վրաստանում ստեղծված իրավիճակը երկուշաբթի օրը քննարկվել է Բրյուսելում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Մեկնաբանելով Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության առնչությամբ հինգշաբթի Ռուսաստանի Պետդումայում կայանալիք քննարկումը` Բենիտա Ֆերերո-Վալդներն ընդգծել է, որ ԵՄ-ն միշտ սատարել է եւ շարունակում է սատարել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, հաղորդում է BBC-ին: Նշենք, որ անցած շաբաթ Ռուսաստանը հանել է տնտեսական պատժամիջոցները ինքնահռչակ Աբխազիայի հանրապետությունից, հարուցելով վրացական իշխանությունների վրդովմունքը, որոնք մեղադրեցին Մոսկվային «անջատողականությանը նպաստելու» մեջ: Պաշտոնական Թբիլիսիի կողմից չվերահսկվող երկու ինքնավարությունները` Աբխազիան եւ Հարավային Օսեթիան սկսել են ակտիվորեն պահանջել իրենց ինքնիշխանության միջազգային ճանաչում այն բանից հետո, երբ Եվրամիության երկրների մեծ մասը, ինչպես նաեւ ԱՄՆ-ն հավանություն տվեցին Կոսովոյի անջատմանը Սերբիայից: Մոսկվան կողմ էր Սերբիայի տարածքային ամբողջականությանը եւ զգուշացրել էր, որ Կոսովոն նախադեպ կստեղծի իրենց անկախության միջազգային ճանաչմանը ձգտող մյուս կազմավորումների անջատման համար: Սակայն Եվրամիությունը պնդում է, որ Կոսովոյի անջատումը եզակի դեպք է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |