ՌԴ սահմանապահները հաստատել են՝ Թուրքիայի քաղաքացին ապօրինի է հատել ՀՀ սահմանը

ՌԴ սահմանապահները հաստատել են՝ Թուրքիայի քաղաքացին ապօրինի է հատել ՀՀ սահմանը

PanARMENIAN.Net - Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատած Թուրքիայի քաղաքացու են բռնել: Այս մասին, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հայտնել է Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը:

Սահմանային հսկողություն իրականացնողները Կարսի նահանգի Դիգոր շրջանի բնակիչ 1995 թվականին ծնված սահմանախախտին հայտանբերել են Արմավիրի մարզում՝ Ախուրյան գետի ափամերձ տարածքում:

«Վերջինս ձուկ բռնելու նպատակով անցել է Հայաստանի տարածք, ինչից ընդամենը մի քանի րոպե անց սահմանապահները բռնել են նրան», -հայտնում է վարչությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ փետրվարի 12-ին հայաստանյան կողմի սահմանապահները հայտնաբերել են մեկ թուրք սահմանախախտի: Նա գետում ձուկ բռնելիս է եղել:

Նույն օրը թուրք ժանդարմները հայտնաբերել են չորս թուրք գյուղացու՝ Կարսի նահանգի Դիգոր շրջանում իրենց ձիերին փնտրելիս: Նրանք հայտնվել էին արգելված ռազմական գոտում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---