Մխիթարյանի մարզաշապիկն ամենավաճառվողներից է Մեծ Բրիտանիայում![]() 14 փետրվարի 2018 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկն ամենավաճառվողներից է Մեծ Բրիտանիայում: Բրիտանական Dailymail-ը հրապարակել է անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների ամենավաճառվող մարզաշապիկների ցանկը: Մխիթարյանը 19-րդն է քսանյակում՝ Մարկուս Ռեշֆորդի («Մանչեսթեր Յունայթեդ») և Քրիստիան Էրիքսենի («Տոտենհեմ») միջև: Պարբերականի ցանկի առաջին եռյակում են Ալեքսիս Սանչեսի («Մանչեսթեր Յունայթեդ»), Փոլ Պոգբայի («Մանչեսթեր Յունայթեդ») և Հարրի Քեյնի («Տոտենհեմ») մարզաշապիկները: Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 է ստանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |