Կարտոֆիլն ու միսը թանկացել են14 փետրվարի 2018 - 12:31 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարին 2017-ի դեկտեմբերի համեմատ միսը թանկացել է 2%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13,1%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հունվարին 2017-ի դեկտեմբերի համեմատ թանկացել է նաև կարտոֆիլը 5,5%-ով, իսկ 2017-ի հունվարի նկատմամբ՝ 17,3%-ով: 2017-ի հունվարի համեմատ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում թանկացել է նաև հացը՝ 0,7%-ով, կաթնամթերքը՝ 7,1%-ով, հավկիթը՝ 6,8 %-ով, յուղերն ու ճարպերը՝ 13,5%-ով: 2018-ի հունվարին նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ թանկացել են միրգը՝ 10,4%-ով, բանջարեղենը՝ մոտ 50%-ով: Հաշվետու ժամանակահատվածում թանկացել են նաև սուրճն ու թեյը՝ համապատասխանաբար 0,1%-ով և 1,4%-ով: Ավելի վաղ հայտնել էինք, որ սպառողական շուկայում 2018 թվականի հունվարին 2017 թվականի դեկտեմբերի նկատմամբ գրանցվել է 2,7% գնաճ: 5,7% գնաճ է արձանագրվել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում 6%-ով թանկացել է նաև տրանսպորտը, իսկ 2017-ի հունվարի համեմատ ոլորտում արձանագրվել է 12% գնաճ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |