Պիզելլին գոլ է խփել «Ակտոբեի» կազմում առաջին իսկ խաղում![]() 14 փետրվարի 2018 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին աչքի է ընկել ղազախական «Ակտոբեի» կազմում առաջին իսկ խաղում: «Ակտոբեն» ուսումնամարզական հավաքի շրջանակում 3:2 հաշվով հաղթել է վրացական «Շուկուրա» ակումբին ընկերական խաղում: Գոլերից մեկի հեղինակ է դարձել Մարկոս Պիզելլին, հայտնում է sports.kz-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պիզելլին կրկին վերադառնում է ղազախական «Ակտոբե», որի կազմում հանդես է եկել 2014-15թթ.՝ 13 գոլի հեղինակ դառնալով Ղազախստանի առաջնության 55 խաղում: Նա օրերս հեռացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից»: 33-ամյա Մարկոս Պիզելլին 61 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով 9 գոլի հեղինակ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |