Փետրվարի 15-17-ը տեղումներ չեն լինի

Փետրվարի 15-17-ը տեղումներ չեն լինի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 18-19-ը շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Փետրվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույքան կնվազի:

Երևանում փետրվարի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---