Մանհեթենի ահաբեկչության կազմակերպիչը ցմահ ազատազրկվել է![]() 14 փետրվարի 2018 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ահմադ Հան Ռահիմին Աֆղանստանից ամերիկյան դատարանի կողմից ցմահ ազատազրկման է դատապարտվել 2016-ի սեպտեմբերին Նյու Յորքում ահաբեկչութան կազմակերպման մեղադրանքով: Նա մեղավոր է ճանաչվել 8 մեղադրական կետով, այդ թվում Նյու Ջերսի նահանգում պայթյունի կազմակերպման համար, և պետք է 563.000 դոլար վճարի որպես փոխհատուցում ահաբեկչությունից տուժածներին: Այդ մասին գրում է Meduza-ն CNN-ի վրա հղումով: Ըստ Fox News-ի, Ռահիմին չի զղջացել կատարվածի համար: Ավելին՝ սպասելով դատին Նյու Յորքի մեկուսարանում, նա ակտիվ քարոզել է բանտախցի մյուս բանտարկյալներին մասնակցել ահաբեկչական գործունեությանը: 2016-ի սեպտեմբերի 17-ի երեկոյան Մանհեթենում ինքնաշեն ռումբ պայթեց, որի հետևանքով մոտ 30 մարդ վիրավորվեց: Պայթյունի վայրից քիչ հեռու ոստիկանությունը ևս մեկ պայթուցիկ հայտնաբերեց, որը չէր հասցրել պայթել: Երկու օր անց իրավապահները դուրս եկան պայթյունների կազմակերպման մեջ մեղադրվող Ահմադ Հան Ռահիմիի վրա, որը ձերբակալվեց Լինդեն քաղաքում փոխհրաձգությունից հետո: Ռահիմին ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 2011-ին: Ինքը չի խոստովանել իր մասնակցությունը պայթյուններին: Ըստ նրա հոր, Ռահիմին ուրախ էր, որ պայթյունների հետևանքով ոչ ոք չի զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |