Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահին կհանդիպի մինչև փետրվարի 18-ը![]() 14 փետրվարի 2018 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 14-ին հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ մասին հայտարարել է Սարգսյանի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա հայտնել է նաև, որ մինչև փետրվարի 18-ն Արմեն Սարգսյանը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում՝ 19-ից 28-ը: Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո: 4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։ Ընթերցեք նաև. Արմեն Սարգսյան. Ցանկացած բռնություն անընդունելի է ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |