Սոցապի պետծառայությունը կենսաթոշակի և նպաստի դիմումներ կընդունի տարածքային բոլոր բաժիններում (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Այսուհետ Հայաստանի քաղաքացիները կարող են կենսաթոշակի և նպաստի համար դիմումները ներկայացնել Սոցիալական ապահովության պետական ծառայության՝ իրենց հարմար ցանկացած տարածքային բաժին: Այս մասին հայտնում է ծառայության կայքը: Քաղաքացիներն այլևս իրենց հաշվառման վայր հասնելու կարիք չեն ունենա: Նրանք կարող են դիմել աշխատանքային կենսաթոշակի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, խնամքի նպաստի, չաշխատող անձին մայրության նպաստի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի համար: Տեղեկանքներ, ինչպես նաև արխիվից փաստաթղթեր ստանալու մանրամասները ներկայացված են ծառայության պատրաստած տեսանյութում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |