Բուայե. Արցախն արդար պայքար է մղում, մարդկային արժանապատվության պայքար![]() 14 փետրվարի 2018 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Արցախյան շարժման 30 տարին լավ առիթ է կրկին Արցախ այցելելու և տեղում այն տոնելու համար: Այդ մասին ասել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն՝ տեսակապով շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի մասնակիցներին, հայտնում է Արցախպրես-ը: «2011 թվականին էր, երբ առաջին անգամ այցելեցի Լեռնային Ղարաբաղ, և դա ինձ համար իսկական բացահայտում դարձավ: Առաջին հերթին ես ծանոթացա մարդկանց, հնարավորություն ունեցա տեսնել հրաշալի բնապատկերներ, հին հուշարձաններ, ճանաչել պատմությունը, որ, ցավոք, մոռացության է մատնվել միջազգային հարթակներում: Կուզենայի ասել, որ ձեզ հետ ենք, քանզի արդար պայքար եք մղում, մարդկային արժանապատվության պայքար: Այդ պատճառով է, որ Ֆրանսիայի ԱԺ-ում, Սենատում և այլ կառույցներում մենք պայքարում ենք, որ ձեզ ճանաչեն, որ ազատ ապրեք, ժողովրդավարական մի երկրում, որ ձեր երկիրը կարողանա զարգանալ»,- հավելել է Վալերի Բուայեն: 1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդն բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների: Պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, նրանք կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին: 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |