Փայլան. Ուզում ենք նոր պատրիարք ընտրել![]() 14 փետրվարի 2018 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը չի ընդունում Թուրքիայի իշխանությունների կողմից Պոլսոպատրիարքի տեղապահինշանակումը: Թվիթերյան իր միկրոբլոգում անդրադառնալով խնդրին նա գրել է. «Պետությունը պատրիարքարանում հարկադիր կատարողին (նկատի ունի արք. Արամ Աթեշյանին) նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ կատարեց: Բայց մենք հարկադիր կատարողին չենք ընդունում։ Ցանկանում ենք նոր պատրիարք ընտրել», հայտնում է Panorama.am-ը։ Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված արքեպիոսկոպոս Գարեգին Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը, հայտարարել, որ հեռանալու է Ստամբուլից: Փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը: Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |