ՀՀ-ն՝ ռուսաստանցի զույգերի համար գարնան «ռոմանտիկ» ուղղությունների ցանկում![]() 14 փետրվարի 2018 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հայտնվել է գարնանը ռուսաստանցի զույգերի համար «ամենառոմանտիկ» ուղղությունների տասնյակում: Ռուսաստանյան «Ինտեֆաքս» գործակալության փոխանցմամբ, երկիրը 5-րդն է ավիատոմսերի որոնման Aviasales ծառայության գարնանային ռոմանտիկ ուղղությունների վարկանիշում: Ռոմանտիկ զբոսաշրջային ուղղությունների ցանկը գլխավորում է Ռուսաստանը: Ցանկում հայտնվել են նաև Թաիլանդը, Իտալիան, Թուրքիան, Իսպանիան, Վրաստանը, Գերմանիան, Չեխիան ու Ֆրանսիան: Ծառայության հանրային կապերի ղեկավար Յանիս Դզենիսի խոսքով, այս ուղղություններն առանձնանում են մեծ զբոսաշրջային հոսք ունեցող երկրներից նրանով, որ դրանց շարքում չկան լեռնադահուկային հանգստավայրերով հայտնի երկներ: Ավելի վաղ, Հայաստանը հայտնվել էր նաև ռուսաստանցի զբոսաշրջիկների համար 2018 թվականի ամենամատչելի ուղղությունների հնգյակում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |