Գործարար Օլեգ Մկրտչյանը պատրաստ է ՌԴ քննիչներին հանձնել ուկրաինացի պաշտոնյաներին![]() 15 փետրվարի 2018 - 11:12 AMT PanARMENIAN.Net - «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր և Ուկրաինայի երկրորդ ամենամեծ մետալուրգիական «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն, միլիարդատեր Օլեգ Մկրտչյանը, որին ձերբակալել են Մոսկվայում, գործարք է առաջարկել է ՌԴ Քննչական կոմիտեին: Նա առաջարկել է քննիչներին պատմել Ուկրաինայի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Գայդուկի և Դոնեցկի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Սերգեյ Տարուտայի, որը նաև «Դոնբասի ինդուստրիալ միության» համասեփականատերն է, մեղսակցության մասին 100 մլն դոլար վարկի յուրացմանը, որը նա ստացել է 2009-ին: Փոխարենը գործարարն ակնկալում է, որ իրեն ներկայացված մեղադրանքը կմեղմացվի: 2018-ի փետրվարի 8-ին Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը մինչև ապրիլի 5-ը ձերբակալել է ուկրաինական «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն, «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Գործարարին ձերբակալել են առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով: Մկրտչյանին ներկայացված մեղադրանքները կարող են կապված լինել 2009-ին կորպորացիային ռուսական «Վնեշէկոնոմբանկի» կողմից տրված միջոցների մի մասի հափշտակման հետ: «Ըստ քննության, այդ դրամական միջոցների մի մասը դուրս է բերվել Կիպրոսում և Վիրգինյան կղզիներում գործող օֆշորային ընկերությունների միջոցով և յուրացվել Մկրտչյանի կողմից անձնական հարստացման նպատակով»,-ասել է Life.ru-ի աղբյուրը քննչական մարմիններում: Նաև, ըստ քննության տեղեկությունների, 2009-ին Մկրտչյանը ստացել է ևս մոտ 8 մլրդ դոլար՝ որպես վարձատրություն «Դոնբասի ինդուստրիալ միության» բաժնետոմսերի 50 տոկոսի դիմաց: «Սակայն, փորձագետները կրկնակի անգամ պակաս են գնահատել բաժնետոմսերը, ուստի ստացվում է, որ Մկրտչյանն ուղղակի գողացել է $4 մլրդ-ն բանկիրներից»,-պնդում են քննիչները: «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիան գործում է 1995-ից Դոնեցկում, և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պողպատի արտադրության խոշորագույն ընկերություններից է: Տարեկան ընկերությունն արտադրում է մոտ 10 մլն պողպատ և աշխարհի 40 խոշորագույն մետալուրգիական ընկերություններից է: 2016-ի սկսզբին Մկրտչյանը հայտարարեց, որ այլևս չի կարող ֆինանսավորել «Կուբան» ֆուտբոլի ակումբի սահմանափակ միջոցների պատճառով: Կրասնոդարի երկրամասի նահանգապետի հանդիպմանը նա խնդրել էր անհատույց ընդունել ակումբի բաժնետմոսերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |