Մարտի 12-ին Երեւան կժամանի Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատարը

PanARMENIAN.Net - Մարտի 12-15-ը Հայաստանում կլինի Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այցի շրջանակներում նախատեսվում են Թոմաս Համմարբերգի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի, երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: ԵԽ մարդու իրավունքների գծով հանձնակատարը կհանդիպի նաեւ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---