Սաակաշվիլին Նիդերլանդներում բնակվելու իրավունք է ստացել![]() 15 փետրվարի 2018 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Զրկվելով Ուկրաինայի քաղաքացիությունից՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին առաջիկայում Ուկրաինայում քաղաքական փոփոխությունների համար կպայքարի Նիդերլանդներից: Փետրվարի 14-ին նա Ամստերդամում փաստաթուղթ է ստացել, որը նրան իրավունք է տալիս ապրել և աշխատել Եվրամիությունում: «Նիդերլանդներ ժամանելուն պես ինձ անձը հաստատող վկայական տվեցին, որը ԵՄ-ում բնակվելու և աշխատելու իրավունք է տալիս, դա մի քանի րոպե տևեց»,-գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյյան էջում: Սաակաշվիլին Նիդերլանդներում բնակվելու իրավունք է ստացել, քանի որ ամուսնացած է Նիդերլանդների քաղաքացի Սանդրա Ռուըլոֆսի հետ և 2 երեխա ունի, որոնք նույնպես այդ երկրի քաղաքացիներ են, գրում է Deutsche Welle-ն: Սաակաշվիլին այժմ քաղաքացիությունից զուրկ մարդ է, քանի որ զրկվել է և Վրաստանի, և Ուկրաինայի քաղաքացիությունից: Փետրվարի 12-ին Ուկրաինայի պետսահմանապահ ծառայությունը արտաքսել է Սաակաշվիլիին Լեհաստան, այն նույն տարածքից, որով նա անցել էր Ուկրաինա 2017-ի աշնանը՝ ճեղքելով սահմանապահների ու իրավապահների պատնեշները: 2017-ի սեպտեմբերին Սաակաշվիլին դիմել էր միգրացիոն ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու ակնկալիքով: 2018-ի հունվարի 3-ին Կիևի դատարանը մերժեց Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակի հարցում: Թբիլիսիի քաղաքային դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին: Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների ներում շնորհելու վերաբերյալ գործով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |