Երկրաբանները գերհզոր հրաբուխ են գտել, որը կարող է 100 մլն մարդու կյանք խլել![]() 15 փետրվարի 2018 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Կոբե համալսարանի երկրաբանները Ճապոնիայի ափերի մոտ գերհզոր հրաբուխ են հայտնաբերել, որը 34 խորանարդ կիլոմետր մագմա է պարունակում, որը ժայթքելու դեպքում կարող է 100 մլն մարդու կյանք խլել: Հետազոտությունը հրապարակվել է Scientific repots ամսագրում: Գիտնականներն ուսումնասիրում էին Կիկայ հրաբխի խառնարանը, որի ժայթքման հետևանքով 7.300 տարի առաջ կործանվել է Ճապոնիայի հարավում եղած քաղաքակրթությունը: Գիտնականները հրաբխի ներսում 10 կմ շառավիղով և 600մ բարձրությամբ գմբեթ են հայտնաբերել , որը մագմա է պարունակում, գրում է ՌԻԱ Նովոստին: Ուսումնասիրելով ծովի հատակի մակերեսի անհարթությունները՝ հետազոտման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ գմբեթն աճում է: Նրանց կարծիքով, դա կարող է հզոր ժայթքումով ավարտվել՝ ցունամի կառաջանա, որը կարող է հասնել Չինաստանի, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի ափերին: Բացի այդ, դեպի օդ կարտանետվի մեծ ծավալի մոխիր: Դա կարող է հրաբխային ձմռան պատճառ դառնալ Ճապոնիայի որոշ տարածքներում: Ըստ գիտնականների, նման իրադարձության հավանականությունը 1% է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |